Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահության լրատու 12-13.2012

Համագործակցության խոստումնալից սկիզբ

Համագործակցության խոստումնալից սկիզբ

Վերջին տասնամյակում, հատկապես Մերձավոր Արևելքը մանր ու մեծ հակամարտությունների, դիվանագիտական խաղերի, գերտերությունների կողմից նավթային խոշոր պատառի տիրանալու իսկական թատերաբեմի է վերածվել:

 

Բացառություն չէ նաև Իրաքի Հանրապետությունը, որը Սադամ Հուսեյնի բռնապետության տապալումից հետո փորձում է շտկել իրավիճակը ոչ միայն տնտեսության վերականգնման, այլև զարգացող երկրների հետ համագործակցության նոր եզրեր փնտրելու և դրանք կյանքի կոչելու առումով:

 

Մի քանի օր Հայաստանի Հանրապետությունում էր գտնվում Իրաքի Հանրապետության պատվիրակությունը` ծանոթանալու ավելի քան երկու տասնամյակ առաջ անկախություն ձեռք բերած մեր երկրի տնտեսությանը, արդյունաբերության, գյուղատնտեսության, գիտության, առողջապահության, մշակույթի բնագավառներին, փնտրելու այն ռացիոնալ հատիկը, ինչը հնարավորություն կընձեռի համատեղ նախագծելու, ծրագրելու և իրականացնելու պայմանագրով վավերացված մի շարք ձեռնարկումներ:

 

Այս առումով բավականին արդյունավետ և հուսադրող էր առողջապահության բնագավառում նախանշված միջոցառումների ծրագիրը, որը պայմանագրի ստորագրման տեսքով իրականություն դարձավ օրերս «Մարիոթ» հյուրանոցում կազմակերպված երկու երկրների Առողջապահության նախարարների պաշտոնական հանդիման ժամանակ:

 

Առողջապահության բնագավառում լայնածավալ համագործակցություն սկսելու համաձայնագիրն ստորագրելուց առաջ, երկու կողմերի Առողջապահության նախարարներն էլ հույս հայտնեցին, որ, որքան էլ համաձայնագիրը սաղմնային վիճակում է, այնուամենայնիվ, հետագա ամիսների ու տարիների ընթացքում այն առավել կամբողջանա և կհստակվի` վերածվելով փոխշահավետ համագործակցելու փաստաթղթի:

 

Դիմելով ՀՀ առողջապահության նախարարին և համաձայնագրի ստորագրմանը ներկա հյուրերին, Իրաքի Հանրապետության առողջապահության նախարար Մաջիդ Համդ Ամին Ջամիլը չթաքցրեց, որ Իրաքի առողջապահության նախարարությունն անկեղծ հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանի առողջապահության բնագավառի նկատմամբ:

 

«Մի քանի օրվա ընթացքում, այն, ինչին մենք հասցրեցինք ծանոթանալ, հուսադրող էր այն առումով, որ մենք գործ ունենք մի երկրի հետ, ուր առողջապահության շատ բնագավառներ, մասնավորապես, սրտային վիրաբուժությունը, սուր վարակիչ հիվանդությունների դեմ պայքարը, դեղարդյունաբերությունը, բուժօգնության կազմակերպման առանձին ոլորտներ նախանձելի մակարդակի և որակ վրա են գտնվում՚,-նշեց Իրաքի առողջապահության նախարարը, ավելացնելով, որ համաձայնագրի ստորագրումը հենց նշված բնագավառների փոխադարձ կապերի ամրապնդում, Երևան-Բաղդադ բուժհիմնարկների համատեղ գործունեության, կադրերի փոխանակման ու մասնագիտացման հեռանկարներ է խոստանում:

 

«Ես կարծում եմ, որ մեր երկու երկրներն ընդհանուր շատ բան ունեն, առավելապես առողջապահության ոլորտում, հետևաբար, այս առումով համագործակցությունը և´ դյուրին, և´ արդյունավետ կլինի»,-ավելացրեց պարոն Ջամիլը:

 

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն Իրաքի առողջապահության նախարարության պատվիրակության այցը Հայաստան համարելով կարևոր, միաժամանակ հավաստիացրեց, որ կարճագույն ժամկետում մտադիր են ստորագրվող փաստաթուղթը գործնական հիմքերի վրա դնել:

 

«Իրաքցի մեր գործընկերները հետաքրքրված են Հայաստանի հետ բազմակողմանի համագործակցությամբ։ Այս մի քանի օրվա ընթացքում կարողացանք նրանց ծանոթացնել մեր ունեցած ռեսուրսներին։ Իրաքյան կողմին մասնավորապես հետաքրքրում են մեզ մոտ մատուցվող բժշկական օգնության որակը և առաջին հերթին` սրտային, տորակալ վիրաբուժությունը և այլ ծառայություններ, ինչպես նաև կադրերի պատրաստման մոդելը։ Շատ հավանական է, որ շուտով Իրաքից բժիշկներ կգան մեզ մոտ` վերապատրաստվելու։ Պայմանավորվել ենք նաև, որ մեր բժիշկները Իրաքում գործընկերներին մասնագիտական իրենց փորձը կհաղորդեն։ 

 

Բացի այդ, ծանոթանալով մեր դեղարտադրության հնարավորություններին, հետաքրքրություն են ցուցաբերել նաև այդ ոլորտի հանդեպ։ Առաջիկայում համագործակցություն կծավալվի թե՛ դեղագործական ընկերությունների, թե՛ առանձին բուժհաստատությունների միջև»,-պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է նախարար Դումանյանը։ 

 

Համաձայնագրի ստորագրումից հետո երկու երկրների Առողջապահության նախարարները լրատվամիջոցներին տված ճեպազրույցի ընթացքում խոսեցին այն հիմնական հարցերի շուրջ, որոնք կազմում են կարևոր փաստաթղթի հիմքը:

 

Վերջում պարոն Դումանյանը և պարոն Մաջիդ Համդ Ամին Ջամիլն ազգային հուշանվերներ փոխանակեցին:

Հեղինակ. Սանդրո Ջուլհակյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 12.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հիշատակի խոսք. պրոֆեսոր Էդուարդ Սարգսի Ղարիբյան
Հիշատակի խոսք. պրոֆեսոր Էդուարդ Սարգսի Ղարիբյան

Սեպտեմբերի 27-ին 74 տարեկանում մահացավ հայտնի վնասվածքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Սարգսի Ղարիբյանը...

Պատմության էջերից
Բացվեց Գյումրիի բժշկական կենտրոնը
Բացվեց Գյումրիի բժշկական կենտրոնը

Վերջերս հանդիսավորությամբ բացվեց Գյումրիի նորակառույց բժշկական կենտրոնը։ Բացմանը մասնակցում էր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը...

Իրադարձություններ Հայաստանում
«Ես որպես նախարար ձեր թիկունքին եմ»
«Ես որպես նախարար ձեր թիկունքին եմ»

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն օգոստոս ամսվա ընթացքում աշխատանքային այցով ծանոթացել է հանրապետության գրեթե բոլոր մարզերի բուժհաստատությունների ընթացիկ աշխատանքներին, բուժաշխատողներին հուզող...

Դեղատոմսերն այլևս չեն կնքվի և չեն դրոշմակնքվի
Դեղատոմսերն այլևս չեն կնքվի և չեն դրոշմակնքվի

Օգոստոսի 25-ից ուժի մեջ են «Հայաստանի Հանրապետությունում կիրառվող դեղատոմսային ձևաթղթերը հաստատելու մասինե ՀՀ կառավարության 2001 թ. օգոստոսի 14-ի որոշման մեջ կատարված փոփոխությունները...

Դեղագործական շուկա
Այց առողջարանային ճամբար

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ երեկ երեկոյան այցելել է «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի Ապարանի ամառային առողջարանային ճամբար...

Առաջին և երկրորդ տեսակի շաքարային դիաբետի ախտորոշում
Առաջին և երկրորդ տեսակի շաքարային դիաբետի ախտորոշում

Շաքարային դիաբետը մետաբոլիկ (փոխանակային) հիվանդություների խումբ է, որը բնութագրվում է հիպերգլիկեմիայով, այն զարգանում է ինսուլինի բացարձակ կամ հարաբերական  անբավարարության հետևանքով, նաև դրսևորվում է գլյուկոզուրիայով, պոլիուրիայով...

Ներզատաբանություն
Հեպատիտի դեմ պայքարը` առողջապահության գերակա հիմնախնդիր
Հեպատիտի դեմ պայքարը` առողջապահության գերակա հիմնախնդիր

Առողջապահության համաշխարհային 63-րդ վեհաժողովը 2010 թվականին ընդունեց վիրուսային հեպատիտների մասին որոշումը, որը ՀՀ առողջապահության նախարարությունը համարում է որպես ուղղորդող փաստաթուղթ` հետագա...

Վարակաբանություն
Ինչ է անհրաժեշտ իմանալ Օմեգա-3-ի մասին
Ինչ է անհրաժեշտ իմանալ Օմեգա-3-ի մասին

Օմեգա-3 ճարպաթթուների մասին այսօր շատ են խոսում: Դրանք դարձել են առողջ սննդի հոմանիշները:  Օմեգա-3 ճարպաթթուները կազմում են ճարպի հիմքը: Տարբերում են մի քանի տեսակի ճարպաթթուներ` հագեցած, մոնոչհագեցած և բազմաչհագեցած...

Վիտամիններ և միներալներ
Ակտիվ կենսակերպն այլևս նորաձև չէ՞
Ակտիվ կենսակերպն այլևս նորաձև չէ՞

Դեռևս 18-րդ դարում փիլիսոփաները կարծում էին, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է փոխարինել դեղպատրաստուկներին: Բժիշկները հաստատում են. սպորտով տարվելը սրտի հիվանդությունների, դիաբետի զարգացման...

Առողջ ապրելակերպի հիմունքները
Ցավակցական
Ցավակցական

Մեծ ցավով տեղեկացանք, որ 78 տարեկանում վախճանվել է   Մոսկվայի  Ա. Վիշնևսկու անվան վիրաբուժական ինստիտուտի բաժնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր...

Պատմության էջերից
MIS. առաքելություն և նպատակ

Իսրայելում 1995 թ-ին հիմնադրված  MIS` «Medical Implant System» (Բժշկական իմպլանտոլոգիական համակարգեր) ընկերությունը սկսեց իմպլանտոլոգիական համակարգեր արտադրել, որը գործնականում անմիջապես մեծ հեղինակություն ձեռք բերեց...

Ստոմատոլոգիա Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Դերենիկ Դումանյան ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության առողջապահական թիմի ներկայացուցիչներին

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյան վերջերս ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության առողջապահական թիմի ներկայացուցիչներին` առաքելության ղեկավար Ջաթինդեր Չիմայի գլխավորությամբ...

Գիտական խորհուրդ՝ ՀՀ առողջապահության նախարարին կից

Դերենիկ Դումանյանի հրամանով դեռևս մեկ ամիս առաջ ՀՀ առողջապահության նախարարին կից ստեղծվել է գիտական խորհուրդ:  ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր...

Ինչպես առողջ մնալ 30, 40, 50 տարեկանում
Ինչպես առողջ մնալ 30, 40, 50 տարեկանում

Վիտամինների և կենսաբանական ակտիվ հավելումների վրա փող ծախսելու փոխարեն, օրգանիզմի բնական պաշտպանությունը կարելի է բարձրացնել առավել մատչելի և հաճելի միջոցներով: Միայն հիշեք. ամեն ինչ չափի մեջ է լավ...

Առողջ ապրելակերպի հիմունքները

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ